Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Գերմանիան դուրս է եկել թուրքական ազգայնամոլ Գորշ գայլերի դեմ

Գերմանիան դուրս է եկել թուրքական ազգայնամոլ Գորշ գայլերի դեմ
18.11.2020 | 21:34

Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիան պատրաստվում է արգելել թուրքական պետության ազգայնամոլ Գորշ գայլերի շարժումը։ Նոյեմբերի 19-ին Բունդեստագում ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները քննարկելու են ազգայնամոլ կազմակերպությունների գործունեությունը արգելելու համար ներկայացված երկու նախագիծ։

Նախագծերից մեկը ներկայացրել է Ձախակողմյան կուսակցությունը, մյուսը` Կանաչների կուսակցությունն ու Ազատ Դեմոկրատները։ Կառավարություն ձևավորած Քրիստոնեական միություն կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Ազատ դեմոկրատներ կուսակցությունը աջակցություն են հայտնել երկրորդ օրինագծին։
Երկար ժամանակ լռող Եվրոպան վերջապես Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) և Ազգայնական շարժում կուսակցության (ԱՇԿ) կողմնակից և ծայրահեղ ազգայնամոլական կազմակերպությունների դեմ է դուրս գալիս։ Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին Գերմանիային լուրջ քայլեր ձեռնարկել նրանց դեմ` հաշվի առնելով, որ ամենաշատ թուրք ազգայնամոլական կազմակերպությունները գտնվում են հենց Գերմանիայում։


Գերմանիայում գործում է 170 ազգայնամոլական կազմակերպություն, անդամների թիվը հասնում է 10 000, որը շուտով կարող է գլխացավանք դառնալ Գերմանիայի համար։

Դիտվել է՝ 3250

Մեկնաբանություններ